Չինաստանում մաքսային ծառայությունը 386 կգ չորացրած օձ է առգրավել

01:24 • 07.09.19

Չինաստանի Գուանչժոու քաղաքի մաքսային ծառայությունը 386 կգ անօրինական ներկրված չորացրած օձ է առգրավել:

Ինչպես գրում է РИА Новости-ն, օձերը հայտնաբերվել են մոտ 10 տոննա ներկրվող ապրանքների մեջ, որոնք նշված են եղել որպես չորացրած գեկոն (մողեսի տեսակ) և չինական սահնօձ:

Մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 256.8 կգ չորացրած ասիական մեծ աչք ունեցող տեսակ և 128.8 կգ հնդկական կոբրա: Այդ ցեղատեսակները պաշտպանության տակ են գտնվում միջազգային առևտրի կոնվենցիայով և արտահանվում են միայն իրավարար փաստաթղթերի առկայությամբ:

Գուանչժոու նահանգի մաքսային ծառայությունը 2019 թվականին խստացրել է պայքարը անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների մաքսանենգ ներկրման դեմ: