«Դորիան» փոթորիկը հասել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ափերին
«Դորիան» փոթորիկը հասել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի ափերին: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է փոթորիկներն ուսումնասիրող ԱՄՆ ազգային կենտրոնը:
Նշվում է, որ փոթորիկը, որը նախկինում վտանգավորության 5-րդ աստիճանի էր, այժմ թուլացել է և հասել 1-ին աստիճանի՝ 150 կմ/ժ քամու արագությամբ:
«Դորիան» փոթորիկն ուղեկցվում է տեղումներով, ինչը կարող է հանգեցնել ջրհեղեղի:










