Հնդկաստանը կորցրել է կապը Լուսնի վրա վայրէջք կատարող «Վիկրամ» սարքավորման հետ
Լուսնի վրա «Վիկրամ» սարքավորման վայրէջքից առաջ Հնդկաստանը կորցրել է դրա հետ կապը: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) ղեկավար, դոկտոր Քայլասավադիվու Սիվան, հաղորդում է Life.ru-ն:
Նրա խոսքով՝ սարքավորումը վայրէջք էր կատարում նախատեսված պլանի համաձայն, ամեն ինչ վերահսկվել է Լուսնից 2.1 կմ բարձրության վրա:
«Անսպասելի սարքավորման հետ երկրային կայանի կապը կորավ: Այժմ տվյալների վերլուծություն է կատարվում՝ պարզելու պատճառները»,- ասել է Սիվան:
Նշվում է, որ Հնդկական տիեզերական գործակալությունը նախատեսել էր, որ «Վիկրամ» սարքավորումը Լուսնի վրա վայրէջք կկատարի շաբաթ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 01:52-ին (Երևանի ժամանակով 00:22-ին):










