Գազայի հատվածից 5 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. պատասխան հարվածը չի ուշացել
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ուրբաթ երեկոյան 5 հրթիռ է արձակվել: Այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ТАСС-ը:
Haaretz պարբերականի հաղորդմամբ՝ հրթիռներից մեկն ընկել է Սդերոտ քաղաքից դուրս գտնվող բաց տարածքում: Հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել, զոհեր չկան:
Ըստ տեղեկության՝ իսրայելական բանակն ինքնաթիռներով և տանկերով պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թիրախներին:
Նշվում է, որ ավելի վաղ, երկու պաղեստինցի էին զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել էին Գազայի սահմանին իսրայելական զինուժի հետ բախումների հետևանքով:










