Կանադայում սև արջը հոշոտել է 62-ամյա կնոջը
Կանադայում ագրեսիվ սև արջը հոշոտել է այնտեղ արձակուրդն անցկացնող ամերկացի կնոջը, Известия-ի փոխանցմամբ՝ հայտնում է CNN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 62-ամյա Քեթրին Սվիթ-Մյուլերը դուրս է եկել զբոսնելու շների հետ: Որոշ ժամանակ անց շներից մեկը վերադարձել է վիրավոր՝ առանց տիրոջ:
Ամերիկացի կնոջ ծնողները ոստիկանություն են կանչել, իրավապահները կրակել և սպանել են ագրեսիվ արջին, իսկ նրա կողքին գտել են կնոջ դին:
«Դիակի կողքին ևս երկու սև արջ էր շրջում, որոնք նույնպես ագրեսիվ պահվածք էին դրսևորում, սակայն քիչ անց նրանք փախան»,- հայտնել են ոստիկանությունից:
Օնտարիոյի նահանգի բնապահպանության նախարարության աշխատակիցները որոնում են փախուստի դիմած կենդանիներին, իսկ գիտնականներն ուսումնասիրում են արջի դիակը` պարզելու, թե որն է գիշատչի կատաղության պատճառը:










