ԱՄՆ-ում հազվադեպ հանդիպող երկգլխանի գծավոր օձ են հայտնաբերել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում հայտնաբերել են երկգլխանի գծավոր օձ: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է BBC News-ը:
Անսովոր օձին Herpetological Associates բնապահպանական կազմակերպության աշխատակիցները նկատել են հենց ծնվելու ժամանակ: Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ սողունն ունի երկու գլուխ, չորս աչք և երկու լեզու, որոնք գործում են միմյանցից անկախ:
Ըստ բնապահպան Դեյվ Շնեյդերի՝ վտանգավոր իրավիճակներում երկգլխանի օձերը դժվարությամբ են խուսանավում, ուստի նրա համար դժվար կլինի գոյատևել վայրի բնության մեջ:
Կազմակերպությունը նախատեսում է խնամակալության տակ վերցնել նորածին օձին և արդեն հատուկ թույլտվություն է ստացել պետական մարմիններից, ինչը թույլ է տալիս սողունին պահել անազատության մեջ: «Մենք հոգ կտանենք նրա մասին», - խոստացել է Շնեյդերը:
Նրա գործընկերները երկգլխանի օձին Կրկնակի Դեյվ (Double Dave) են անվանել՝ ի պատիվ նրա խնունդին մասնակցած Շնեյդերի:
Նշվում է, որ գծավոր օձն ամենաթունավորներից մեկն է, որը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում: Նրա խայթոցը ծանր թունավորում է առաջացնում, ինչը կարող է մահվան հանգեցնել:










