«էդ իրավիճակում Նիկոլն ում դներ` նրան էինք ընտրելու, պոլի փեդ էլ լիներ` իրեն էինք ընտրելու». Սամվել Ֆարմանյանը մեջբերել է երևանցիների կարծիքը` քաղաքապետի մասին
Հասարակական, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառման վերաբերյալ, ըստ որի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ընթացքում ցուցաբերել և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ:
Սամվել Ֆարմանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Հայկ Մարությանն այս ընթացքում ցուցաբերել է և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»: Ահա դասագրքային, էմպիրիկ օրինակ այն բանի, թե ինչպես է տեղի ունենում իրականության զգացումի կորուստն իշխանությունների մոտ: Թե ինչի է այն հանգեցնում`գիտեն բոլորը:
Իրականության զգացումն արդեն կորցնող իմ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդական բառուբանով ուղիղ մեջբերեմ, թե ինչ կարծիք ունեն երևանցիները քաղաքապետի մասին` նրանք ասում են. «էդ իրավիճակում Նիկոլն ում դներ` նրան էինք ընտրելու, պոլի փեդ էլ լիներ` իրեն էինք ընտրելու»:











