Ոչ թե բառերով` մենք ենք տերը մեր երկրի, այլ գործով պետք է ապացուցենք. բաց քննարկում Ջերմուկում

22:15 • 09.09.19

Ոնց վարչապետն է անձեռնմխելի, այնպես էլ Ամուլսարը: Այս մասին Ջերմուկում ընթացող բաց քննարկմանը դահլիճից հայտարարեց քաղաքացիներից մեկը` անդրադանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Ամուլսարի մուտքերի ապաշրջափակման կոչին:

Միջազգային կարգի սպորտի վարպետ, կարատեի ֆեդերացիայի նախագահ, «ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիրներից Աշոտ Աշոտյանը նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը գենոցիդի խնդիր է:

«Այսօր Հայաստանում միայն որոշողը, տերը ժողովուրդն է, ոչ թե բառերով` մենք ենք տերը մեր երկրի, այլ գործով պետք է ապացուցենք: Մտքներովդ չանցնի, որ դուք այս պայքարում մենակ եք, պարզապես դժվարն այն է, որ դուք առաջին գծում եք, բայց մի վայրկյան կասկած չունենք, որ ձեր կողքն ենք կանգնելու: Եթե մեզ հետ ինչ-որ խնդիր կա, մենք բոլորին կդիմավորենք սարերում»,- ասաց նա:

Ահարոն Արսենյանը նշեց, որ այս օրերին, բացի մտահոգված քաղաքացիներից, քաղաքական գործիչներից կգան այնպիսի մարդիկ, որոնց նպատակը սադրելը կլինի: