Ֆյոդոր անունով ռոբոտն այլևս տիեզերք չի թռչի
Ֆյոդոր անունով ռոբոտը, որը վերջերս եղել է Միջազգային տիեզերական կայանում, այլևս տիեզերք չի թռչելու, РИА Новости գործակալությանը հայտնել է «Անդրոիդյան տեխնիկա» գիտաարտադրական միավորման ղեկավար Եվգենիյ Դուդորովը:
Միջազգային տիեզերական կայանում Ֆյոդորին փոխարինելու է մեկ այլ ռոբոտ: Դուդորովը բացատրել է, թե Ֆյոդորի թռիչքը տիեզերք ինչու նպատակահարմար չէ. Ֆյոդորը ոտքեր ունի, իսկ դրանք բաց տիեզերքում պետք չեն:
Այսպիսով, նոր անդրոիդը դառնալու է ռոբոտների աշխարհի «Ալեքսեյ Լեոնովը» (առաջին մարդը, ով թռել է բաց տիեզերք-Tert.am):
«Եթե նախագիծը ժամանակին իրականացվի, մենք աշխարհում առաջինն ենք լինելու»,- եզրափակել է Եվգենիյ Դուդորովը:
Ֆյոդոր ռոբոտը երկրային ուղեծիր է դուրս եկել օգոստոսի 22-ին: Մոտ 5 օրից տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերական կայան: Տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինը և Ալեքսանդր Սկվորցովը ռոբոտի հետ փորձաքննություն են անցկացրել:










