Ավելի քան 1300 Mustang մեկ վայրում. Ford-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

19:43 • 11.09.19

Ամերիկյան Ford ընկերությունը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կազմակերպելով «Մուստանգների» ամենամեծ շքերթը պատմության մեջ: Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, բելգիական Լոմմելի փորձարկումների համար նախատեսված դաշտում հաջողվել է 1326 սպորտային մեքենա հավաքել:

Ռեկորդի գրանցման համար շքերթի մասնակիցները ստիպված էին որոշ ժամանակ ընթանալ շարասյունով՝ մեքենաների միջև առավելագույնը 20 մետր հեռավորությամբ: Դրանից հետո ավտոմեքենաները հատուկ «պարային» բեմադրության են մասնակցել:

Նախորդ ռեկորդը՝ 970 մեքենայի մասնակցությամբ, գրանցվել է 2017 թվականին Մեքսիկայում:

Լոմմելի փորձադաշտի մակերեսը կազմում է 3.22 քառ. կմ: Այստեղ Ford-ի ինժեներները ստուգում են արգելակման համակարգերի, ղեկանիվի աշխատանքը:

 

Ավելի քան 1300 Mustang մեկ վայրում. Ford-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)