Իրանը պատրաստվում է 2020թ․ նոյեմբերին կայանալիք ICOPMAS-ի գիտաժողովին

17:50 • 11.09.19

Իրանը հյուրընկալելու է «Մերձափնյա, ծովային և նավատորմի ենթակառուցվածքների միջազգային գիտաժողովը» (ICOPMAS) 2020թ․ նոյեմբերին: Այս մասին հայտնել է Fars News լրատվականը՝ հղում կատարելով Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարի հայտարարությանը։    

«Միջազգային կոնֆերանսը կիսամյակային իրադարձություն է, որի ուշադրության կենտրոնում գիտական թեմաները և նավատորմերի ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումներն են»,- պատմել է Մոհամադ Ռասթադը։

«Նախ և առաջ Կառավարությունը պետք է թույլտվություն տրամադրի կոնֆերանսի անցկացման համար։ Կոնֆերանսի ընթացքում գիտական զարգացման և նավատորմային ենթակառուցվածքների ներդրման համար հավանական արդյունքին հասնելու վերաբերյալ վերջերս քննարկումներ են ծավալվել կառավարությանը կից մշակույթի կոմիտեի հետ»,-հավելել է նա։

Նրա խոսքով՝ մասնավոր ոլորտի ընկերությունները, տեղական և դրսի հովանավորները միջոցներ կտրամադրեն կոնֆերանսի ծախսերի մեծ մասը կրճատելու նպատակով։ 

«Կոնֆերանսը ուշադրությունը սևեռելու է մերձափնյա, ծովային և նավատորմային ենթակառուցվածքների, ճարտարագիտության և օվկիանոսագիտության վրա»,-նշել է նա։

Մոտ 30 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 70 ակադեմիկոսներ և 1100 փորձագետներ մասնակցել են 2018թ․ կայացած ICOPMAS-ի գիտաժողովին։ 

Իրանը պատրաստվում է 2020թ․ նոյեմբերին կայանալիք ICOPMAS-ի գիտաժողովին