Գիտնականները Լա-Մանշի նեղուցում լողացող դելֆինների օրգանիզմում մեծ քանակությամբ սնդիկ են հայտնաբերել

03:52 • 13.09.19

Ֆրանսիացի և բելգիացի գիտնականները Լա-Մանշի նեղուցում դելֆինների օրգանիզմում հայտնաբերել են արգելված քիմիական նյութերի և սնդիկի բարձր մակարդակ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ նշված է Science Reports ամսագրում հրապարակված զեկույցում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նմուշները վերցվել են 82 դելֆինից, մասնավորապես ՝ ենթամաշկային ճարպի 79 նմուշ և ևս 69 մաշկի նմուշ:

Նշվում է, որ բոլոր վերցված նմուշներում հայտնաբերվել են աղտոտիչների և սնդիկի մեծ պարունակություն, ինչը կարող է վտանգել դելֆինների կյանքը:

Գիտնականները Լա-Մանշի նեղուցում լողացող դելֆինների օրգանիզմում մեծ քանակությամբ սնդիկ են հայտնաբերել