Աշխարհում առաջին «բլոքչեյն» զգեստը վաճառվել է 9500 ԱՄՆ դոլարով

14:34 • 14.09.19

Բլոքչեյնը վերջին ժամանակների ամենահաճախակի օգտագործվող բառերից մեկն է դարձել: Մուտք գործելով մի քանի տարբեր շուկաներ` բլոքչեյն տեխնոլոգիան այժմ ներթափանցել է նաև նորաձևության աշխարհ:

Հոլանդական The Fabricant անվանմամբ ստարտափը նորաձևությունը մի նոր մակարդակի է բարձրացրել` աշխարհին ներկայացնելով (նաև աճուրդի հանելով) առաջին թվային բլոքչեյն զգեստը, գրում է luxurylaunches.com-ը:

Iridescence կոչվող զգեստը ստեղծվել է 2D pattern-cutting, 3D design և այլ հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ:  Ստարտափի հեղինակները զգեստի կոնցեպտը ստեղծել են հայտնի Beauty3000 դեմքը ֆիլտրող ֆուտուրիստական ծրագրի հեղինակների` Յոհանա Յասկովսկայի և Dapper Labs-ի հետ: Վերջիններս նաև հանդիսանում են Cryptokitties ծրագրի հեղինակները:

The Fabricant-ն առաջարկում է զգեստների ստեղծման գերիրական գործիք, որը հնարավորություն կտա փորձել և գնել հագուստը թվային եղանակով, ինչից հետո մարդիկ կարող են այն պատվիրել` ըստ իրենց նախընտրությունների:

Մեկնաբանելով իրենց կողմից ստեղծված հագուստը` ստարտափի հեղինակներն Instagram-ում գրել են. «Երբ հագուստը թվային է, այլ ոչ ֆիզիկական, աղտոտումը և թափոնների կրճատման մասին քննարկումները կորցնում են իրենց արդիականությունը: Նոր աշխարհում չկան գործարաններ, մատակարարման ցանցեր, նմուշի չափեր: Չկան առաքիչ մեքենաներ, լվանալու ենթակա հագուստ կամ պահարաններ: Փաստացիորեն, մենք վաճառել ենք մեր ստեղծած հագուստը, որը երբեք ֆիզիկական դրսևորում չի ունեցել: Հիմա այն ուրիշի սեփականությունն է, և նա կարող է այն կրել, երբ ցանկանա»:

Iridescence-ը վաճառվել է առցանց աճուրդի ժամանակ` 9500 ԱՄՆ դոլարով:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by The Fabricant (@the_fab_ric_ant) on

Աշխարհում առաջին «բլոքչեյն» զգեստը վաճառվել է 9500 ԱՄՆ դոլարով