Կատարելագործված շարժիչ և արտաքին փոփոխություն. գերմանացի թյուներները ներկայացրել են Lamborghini Urus-ի առավել հզոր տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական Novitec թյունինգային ընկերությունը Lamborghini Urus մոդելի համար արդիականացման փաթեթ է մշակել: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, բավարացիները կատարելագործել են ինչպես շարժիչը, այնպես էլ ավտոմեքենայի արտաքինը:
Բավարական ընկերությունը հայտնի է տարբեր մեքենաներ, այդ թվում և սուպերքարեր կատարելագործելու և առավել տպավորիչ դարձնելու ձգտմամբ: Այս անգամ մասնագետներն աշխատել են իտալական քրոսովերի վրա:
Նրանք մշակել են 4 լիտր աշխատանքային ծավալ ունեցող, V8 երկտուրբո շարժիչի հզորության 3 մակարդակ: Բազային մոդելի շարժիչը 650 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչի կառավարման փոփոխություններից և չժանգոտող պողպատից պատրաստված արտանետման համակարգի տեղադրումից հետո հզորությունը հասնում է 747, 774 և 782 ձիաուժի:
100 կմ/ժամ արագությունը նորացված Urus-ը զարգացնում է 3.3 վայրկյանում՝ բազային քրոսովերից 0.3 վայրկյանով ավելի արագ, իսկ առավելագույն արագությունը կազմում է 310 կմ/ժամ՝ 5 կմ/ժամ-ով ավելի շատ: Բացի այդ, գերմանացի մասնագետներն արտաքին փոփոխություններ են արել՝ նախշազարդելով դիմացի թափարգելը, անվահեծերը և այլ մասեր:

.jpg?1568482258301)













