Գերմանացի գիտնականներն առնետներին պահմտոցի խաղալ են սովորեցրել

02:39 • 15.09.19

Գերմանիայում գիտնականներին հաջողվել է առնետներին պահմտոցի խաղալ սովորեցնել: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science-ում, հաղորդում է Корреспондент-ը:

Ըստ աղբյուրի՝ վեց չափահաս առնետ որոշ ժամանակ մի սենյակում են անցկացրել, ապա սենյակը լավ ուսումնասիրելուց հետո նրանց տեղափոխել են խցիկի մեջ: Այդ ընթացքում սենյակում մարդ է թաքնվել, և առնետներին բաց են թողել, որպեսզի գտնեն նրան:

Բացի այդ, առնետներն իրենք են թաքնվել՝ սպասելով, որ գտնեն իրենց: Հետազոտողները նույնիսկ խաղերի ընթացքում որսացել են կրծողների «ծիծաղը»:

Հաջող փորձերի համար առնետները սննդով չեն պարգևատրվել: Ուսումնասիրությունը տևել է մոտ երկու շաբաթ:

Գերմանացի գիտնականներն առնետներին պահմտոցի խաղալ են սովորեցրել