«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Ռոգոզինը Թուրքիային առաջարկել է միասին շահագործել «Բայկոնուր» տիեզերակայանը

16:59 • 18.09.19

Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիային առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ «Բայկոնուր» տիեզերակայանի շահագործման նախագծի մասնակիցը դառնալ, գրում է РИА Новости-ն:

««Ռոսկոսմոս»-ը պատրաստ է տրամադրել իր հրթիռները, որպեսզի Թուրքիան կարողանա դուրս բերել իր տիեզերական սարքավորումները, ընդ որում՝ պարտադիր չէ և նույնիսկ պետք էլ չէ դա անել թուրքական տարածքից: Դրա փոխարեն մենք կարող էինք նախագիծը դարձնել եռակողմ և օգտվել «Բայկոնուր»-ի բացառիկ ենթակառուցվածքից»,- ասել է Ռոգոզինը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Ռոգոզինի խոսքով` նշված նախագծում Թուրքիան կարող էր հանդես գալ որպես արձակումների կազմակերպիչ երկիր, Ռուսաստանը` որպես տեխնոլոգիաների տրամադրմանն աջակցող երկիր, իսկ Ղազախստանը` որպես իր եզակի տիեզերակայանը տրամադրող երկիր:

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Ռոգոզինը Թուրքիային առաջարկել է միասին շահագործել «Բայկոնուր» տիեզերակայանը