Չինացի գիտնականները նշել են, թե որ միրգն է դանդաղեցնում ծերացման գործընթացը
Չինացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ արխաթ միրգը դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել է The American Journal of Chinese Medicine ամսագրում: Փոխանցում է «Известия»-ն:
Մասնագետները 10 ամսվա ընթացքում լաբորատորիայի մկներին կերակրել են այս մրգով և հետևել են նրանց առողջական վիճակին: Պարզվել է, որ արխաթն ակտիվացնում է ոսկրածուծում արյան կարմիր ցողունային բջիջների գործառույթները, որոնք նպաստում են արյան բջիջների առաջացմանն ու վերականգնմանը:
Արխաթը հիմնականում աճում է Թաիլանդում և Չինաստանում: Նա լիանայի տեսակ է, հարուստ է վիտամիններով, իսկ համով շատ նման է սեխին:










