Huawei-ն ներկայացրել է iPhone 11-ի մրցակից նորագույն սմարթֆոնները

22:48 • 19.09.19

Չինական Huawei ընկերությունը հինգշաբթի Մյունխենում ներկայացրել է Mate 30 շարքի նորագույն առաջադեմ սմարթֆոնները, որոնք պետք է մրցակցեն Apple-ի՝ վերջերս ներակայացված iPhone 11 մոդելի հետ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ընկերությունը ներկայացրել է նաև հավելվածների սեփական ծառայությունը՝ App Gallery-ն, որը թույլ կտա չօգտվել Google-ի Play Store ծառայությունից՝ ամերիկյան իշխանությունների կողմից սահմանվող սահմանափակումների ֆոնին:

Huawei-ի ներկայացուցչի խոսքով՝ չինական ապրանքանիշի նորույթները հիմնական բնութագրի հատկություններով, ինչպես օրինակ՝ 5G ցանցում տվյալների փոխանցման արագությամբ, զգալիորեն գերազանցում են մրցակից ընկերությունների՝ Apple-ի և Samsung-ի սմարթֆոններին:

Նշվում է, որ Huawei-ի նոր արտադրանքի թիրախային շուկան Եվրոպան է, որտեղ Mate 30 սմարթֆոնի 5G ցանցով տարբերակը կարժենա 1199 եվրո, բազային մոդելը՝ 799 եվրո, իսկ Mate 30 Pro-ն՝ 1099 եվրո:

Huawei-ն ներկայացրել է iPhone 11-ի մրցակից նորագույն սմարթֆոնները