Tesla-ն խոստանում է գերազանցել Porsche-ին իր նորագույն գերարագ համակարգով

23:19 • 19.09.19

Երբ գերմանական Porsche ընկերությունը հայտարարեց, որ արագության նոր ռեկորդ է սահմանել իր նորագույն Taycan էլեկտրական մոդելով, էլեկտրամեքենաներ արտադրող Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ:

Ինչպես հայտնում է CNN-ը, ամերիկյան ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ Tesla-ն աշխատում է համակարգի վրա, որը թույլ կտա մեքենաներին գերազանցել անգամ Porsche-ին: Խոսքը Plaid Mode արագության ռեժիմի մասին է:

Tesla-ի մոդելներից շատերն արդեն առաջարկում են արագության Ludicrous Mode ռեժիմը, որն ավելի արագ է, քան նախորդ Insane Mode ռեժիմը: Դրա կիրառմամբ՝ Model S մեքենան կանգնած տեղից 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանում:

Plaid Mode ռեժիմն ավելի մեծ արագություն կապահովի, քան Ludicrous Mode-ը: Այն հասանելի կլինի մեկ տարուց:


 

Tesla-ն խոստանում է գերազանցել Porsche-ին իր նորագույն գերարագ համակարգով