Հնդկաստանում ծնվել է երեխա, որն ունի 4 ոտք և 3 ձեռք
Հնդկաստանի Ռաջխաստան նահանգում 24-ամյա կինը լույս աշխարհ է բերել զույգ երեխայի, որոնցից մեկն ունի 4 ոտք և 3 ձեռք: Այս մասին գրում է Mirror-ը:
Բժիշկները ենթադրել են, որ պետք է ծնվեր եռյակ, սակայն երկու երեխաները միաձուլվել են: Մյուս երեխան ծնվել է առանց շեղումների: Նշվում է, որ հավելյալ ոտքերն ու ձեռքը բժիշկները մտադիր են հեռացնել:
«Երեխան նաև շնչառական որոշակի խնդիրներ ունի: Աղջնակը թթվածին է ստանում, նրա վիճակը կայուն է: Երեխան կենթարկվի վիրահատության»,- ասել է բժիշկ Ռոխիտեշ Մինան և հավելել, որ հղիության ընթացքում երեխաների մայրն ուլտրաձայնային հետազոտություն չի կատարել և տեղյակ չի եղել, որ ծնվելու են զույգ երեխաներ:










