Ավստրալիան միացել է ՆԱՍԱ-ի՝ Մարսի և Լուսնի վրա իրականացվող հետազոտությունների ծրագրին

12:29 • 22.09.19

Ավստրալիան միացել է ՆԱՍԱ-ի՝ Մարսի և Լուսնի վրա իրականացվող հետազոտությունների ծրագրին։ Համապատասխան հայտարարության վերաբերյալ փաստաթուղթը ստորագրել են ամերիկյան  տիեզերական գործակալության փոխտնօրեն Ջիմ Մորհարդը և ավստրալական տիեզերական գործակալության ղեկավար Մեգան Քլարկը, ասած է ՆԱՍԱ-ի կայքում։

Փաստաթուղթը նախատեսում է Ավստրալիայի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են՝ ռոբոտաշինությունը, ակտիվների հեռակա կառավարումը և այլն։

«Մենք հպարտ ենք մեր համատեղ հայտարարության առթիվ և մեր ավստրալացի գործընկերների պարտավորությամբ՝ աջակցել մեզ Artemis ծրագրի շրջանակում մինչև 2024 թվականը Լուսին վերադառնալու մեր առաքելությունում»,- հայտնել է Մորհարդը։

Նշենք, որ ԱՄՆ-ը մտադիր է Լուսնի վրա վայրէջք կատարել 2024 թվականին և տիեզերագնացներին Մարս ուղարկել 2030 թվականի կեսերին:

Ավստրալիան միացել է ՆԱՍԱ-ի՝ Մարսի և Լուսնի վրա իրականացվող հետազոտությունների ծրագրին