Վանեցյանի հայտարարությունը հայտարարություն էր իր գերագույն հրամանատարի դեմ, սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

00:35 • 23.09.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:

«ԱԱԾ տնօրենը հայտարարություն անելու պահին դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ: «Ուրախ եմ, որ հայ հասարակությունը շատ հստակ դրա գնահատականը տվել է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

 

Վանեցյանի հայտարարությունը հայտարարություն էր իր գերագույն հրամանատարի դեմ, սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)