«Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը սպանվել է Աֆղանսատնում իրականացված արշավի ժամանակ

22:24 • 08.10.19

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար առաջնորդներից մեկը սպանվել է անցյալ ամիս ԱՄՆ-ի և Աֆղանստանի իրականացրած համատեղ ռազմական գործողությունների արդյունքում:

Ինչպես հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Աֆղանստանի հետախուզությանը, խոսքն Ասիմ Ումարի մասին է, որն ահաբեկչական կազմակերպութան գործունեությունը ղեկավարում էր Հնդկական ենթամայրցամաքում:

Վերջինս սպանվել է Հելմանդ նահանգում սեպտեմբերի 23-ին «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ իրականացված արշավի շրջանակներում: Նշվում է, որ արշավի հետևանքով առնվազն 40 քաղաքացիական անձ է զոհվել:

Ամերիկյան կողմն ու «Ալ-Քաիդան» դեռևս չեն հաստատել Ասիմի մահվան մասին լուրը: