ՌԴ-ում էլեկտրոնային փոստի ծառայության օգտատերերին կարող են արգելափակել արգելված տեղեկություն փոխանցելու համար

21:43 • 08.10.19

ՌԴ Դաշնային խորհրդի անդամներն օրինագիծ են ներկայացրել Պետդումայի քննարկմանը էլեկտրոնային փոստի ծառայության և մեսենջերների օգտատերերի արգելափակման մասին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահ, օրինագծի համահեղինակ Անդրեյ Կլիշասին, խոսքը ռուսական օրենսդրությամբ արգելված տեղեկություն տարածող օգտատերերի մասին է:

«Նպատակ ունենալով էլեկտրոնային փոստի ծառայությանը պարտավորեցնել կատարել մեսենջերների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված նորմերը՝ նոր առաջարկը հաստատում է նրանց համար ընդհանուր հասկացությունները»,- մասնավորեցրել է գործակալության զրուցակիցը: