Կրեմլից հայտնել են, թե ով չի շնորհավորել Պուտինին տարեդարձի առթիվ  

22:57 • 08.10.19

 Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ ոչ մի շնորհավորական ուղերձ չեն ստացել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփից և Վլադիմիր Զելենսկուց:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Կրեմլից ընդգծել են նաև, որ երբեմն ուշացումների պատճառով շնորհավորական ուղերձները կարող են ուշ տեղ հասնել:

Հիշեցնենք, որ իր 67-ամյակը Պուտինը նշել է հոկտեմբերի 7-ին:

«Մինչև օրվա ավարտը հոկտեմբերի 7-ին ես ստացված շնորհավորանքների մեջ չեմ նկատել ուղերձ  Թրամփից և Զելենսկուց: Դրանք կամ չկան, կամ կարող են ուշացումով տեղ հասնել: Երբեմն դիվանագիտական ալիքներով դրանք կարող են ուշ տեղ հասնել: Կամ ընդհանրապես կարող են տեղ չհասնել»,- ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջինս ավելի վաղ հայտել էր, որ իր ծննդյան տարեդարձը ՌԴ ղեկավարը նշել է ընկերների և հարազատների շրջանում, իսկ առավոտից շնորհավորականքներ է ստացել արտասահմանցի գործընկերներից:  

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի բնակիչները համացանցում ակտիվորեն լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես է անհայտ անձն ինքնաթիռով պտույտներ կատարում հոլիվուդյան երկնքում՝ գրելով VVP67 հեշթեգը: