Մոսկվայում 27-ամյա ռուս թենիսիստ Միխայիլ Բիրյուկովն ինքնասպան է եղել  

23:13 • 08.10.19

Մոսկվայում հոկտեմբերի 8-ին ինքնասպանություն է գործել 27-ամյա ռուս թենիսիստ Միխայիլ Բիրյուկովը: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, շտապ օգնության բժիշկները փորձել են փրկել երիտասարդի կյանքը, սակայն, ապարդյուն:

Ոստիկանության աշխատակիցներն ստուգումներ են իրականացնում Բիրյուկովի՝ կյանքից հեռանալու առնչությամբ: Բիրյուկովը ժամանակին համարվում էր ամենատաղանդավոր ռուս թենիսիստներից մեկը՝ աչքի ընկնելով երիտասարդական միջազգային մրցաշարարերում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Միխայիլը տարիներ առաջ դարձել էր Սինգապուրում անցկացվող երիտասարդական օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր: