Անաստասիա Զավորոտնյուկին դուրս են գրել հիվանդանոցից  

19:52 • 08.10.19

 ՌԴ արտիստուհի  Անաստասիա Զավորոտնյուկին դուրս են գրել Մոսկվայի հիվանդանոցից: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը՝ նշելով, որ Անաստասիային տուն են տարել շաբաթ:

Աղբյուրի տվյալներով՝ բժիշկները նրան պետք է տուն ուղարկեին երկուշաբթի, սակայն որոշել են ավելի շուտ դա անել, որպեսզի չգրավեն մամուլի ուշադրությունը:

Դերասանուհու տնօրենը չի մեկնաբանել այս տեղեկությունը: Միևնույն ժամանակ նրա ընկերներից մեկն ընդգծել է, որ նրա առողջականի մասին եզրակացություններ անելու համար դեռ շուտ է:

«Դուք հասկանում եք չէ, որ դա դեռլավ նորություն չի նշանակում»,- մեկնաբանել է նա:

Հիշեցնենք, որ դերասանուհու հոսպիտալացման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի կեսերին: