Գերմանական Հալլե քաղաքում կրակոցներ են հնչել սինագոգի հարևանությամբ
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքում կրակոցներ են հնչել սինագոգի հարևանությամբ: Այս մասին տեղեկացնում է Bild պարբերականը:
Ոստիկանության համաձայն՝ կա 2 զոհ:
Հանցագործը, որն ըստ տեղեկությունների՝ զինվորական համազգեստով է եղել, կրակ է բացել ինքնաձիգից և մեքենայով փախուստի դիմել Լեյպցիգի ուղղությամբ:
Հաղորդվում է, որ կրակոցները հնչել են հրեական գերեզմանոցի մոտակայքում: Նշվում է նաև, որ նռնակ են նետել գերեզմանի ուղղությամբ: Այս պատահարի հետևանքով դեռևս հայտնի չէ՝ կան տուժածներ, թե ոչ:
Ոստիկանությունը կոչ է արել Հալլեի բնակիչներին մնալ իրենց տներում:
Հարձակումը տեղի է ունեցել այն օրը, երբ հրեաները նշում են հուդայականության ամենակարևոր տոներից մեկը՝ Յոմ Կիպպուրը, որը նշվում է հոկտեմբերի 8-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 9-ի երեկոն:










