Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են ՀՀ նախագահի նստավայրում

13:59 • 09.10.19

Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում։

ՀՀ նախագահի աշխատակազմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանդիպումից լուսանկարներ է հրապարակել։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել մասնակցելու WCIT-2019 համաժողովին։ Նա Հայաստանում է քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների ուղեկցությամբ։