Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

10:57 • 09.10.19

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Վիրահատվել է այսօր, վիրահատությունը բարեհաջող է անցել, այլ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել»,-ասաց Արմեն Չարչյանը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին: «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին: