Դանակով զինված անձը մտել է թուրքական քաղաքի ոստիկանության բաժանմունք և հարձակվել ոստիկանների վրա

12:13 • 09.10.19

Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա դանակով զինված անձ է հարձակվել: Բախման հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, գրում է En Son Haber լրատվական կայքը:

Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է Չերքեզքյոյի պետական հիվանդանոց:

Նահանգապետ Բյուլենթ Համիդօղլուն այցելել է հիվանդանոց և հետաքրքրվել ոստիկանի առողջական վիճակով:

Գործի շրջանակում ձերբակալվել է 3 կասկածյալ: