Թրամփն առաջարկել է Սպիտակ տան աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորի միջոցով

00:49 • 09.10.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Սպիտակ տան բոլոր աշխատակիցները ստի դետեկտոր անցնեն, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի պարզել գաղտնի տեղեկություն տարածողի ինքնությունը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Politico թերթը:

«ԱՄՆ նախագահը ցանկանում է պոլիգրաֆ սարքի միջոցով պարզել, թե Սպիտակ տան որ աշխատակիցն է տարածել փակ ինֆորմացիան»,- թերթին ասել է նախագահի աշխատակազմի նախկին խոսնակը:

Նա նշել է, որ որոշ աշխատակիցներ արդեն ինքնակամ հարցաքննվել են պոլիգրաֆ սարքի միջոցով՝ ապացուցելու, որ իրենք կապ չունեն տեղեկության արտահոսքի հետ:

Աղբյուրը նշել են, որ Միացյալ Նահանգների նախագահի մոտ պոլիգրաֆ սարքի օգտագործման գաղափարը ծագել էր դեռևս 2017-ին, երբ ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել իր և Մեքսիկայի և Ավստրալիայի նախագահների հեռախոսազրույցի մանրամասները: Սակայն այդ ժամանակ պոլիգրաֆ սարքի կիրառումն անհնար էր դարձել իրավական խնդիրների պատճառներով: ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների  միջև զրույցի մանրամասների արտահոսքից հետո Թրամփին կրկին համակել է ստի դետեկտորի գաղափարը: