Արսեն Բաբայանին կալանավորեցին. դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը (տեսանյութ)

11:33 • 24.10.19

Արսեն Բաբայանին կալանավորեցին, դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ «Ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին» պահանջով։

Հիշեցնենք նաև, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:

 

Արսեն Բաբայանին կալանավորեցին. դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը (տեսանյութ)