Դատարանը քննում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի կալանքի հարցը. News.am
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, այսօր՝ նոյեմբերի 15–ին, քննում է գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փակ նիստն ընթանում է արդեն մի քանի ժամ։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի և նրա որդու գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն ձերբակալել էր ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավորը ձերբակալվել էր երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։









