Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում նավթի հետ կանի այն ամենը, ինչ ցանկանա
Միացյալ Նահանգները Սիրիայում նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու համար, և ԱՄՆ-ն նավթի հետ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո, գրում է tass.ru-ն:
«ԻՊ-ը փորձեց պահպանել նավթի նկատմամբ վերահսկողությունը, սակայն այն այժմ լիովին մեր վերահսկողության տակ է: Անկեղծ ասած, այս հարցում մենք վայելում ենք մեծաթիվ մարդկանց աջակցությունը: Մեծ հաշվով, մեր միակ զինվորականները, որոնք մնում են այդ տարածքում, նրանք են, ովքեր հսկում են նավթը: Նավթը մեզ մոտ է, և մենք կարող ենք անել նրա հետ այն ամենը, ինչ ցանկանանք», - ասել է Թրամփը:
ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ԱՄՆ-ն սիրիական նավթի մաքսանենգությամբ է զբաղվում: ԱՄՆ-ն այն արտահանում է այլ երկրներ:










