Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի դեմ իրականացված վանդալիզմի դրսևորումը

21:38 • 06.12.19

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտում է հայկական խաչքարի դեմ իրականացված վանդալիզմը: Այս մասին գրառում է տարածել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի դեմ իրականացված վանդալիզմի դրսևորումը»,- ասված է գրառման մեջ:

Սոցցանցերում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: