ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է 4 թեկնածու, որից մեկի թեկնածությունը չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրությանը. առաջադրվածների մեջ է Խորեն Հովհաննիսյանը (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում հրապարակվեցին ՀՖՖ նախագահի թեկնածուների և նրանց առաջադրող անդամ հասարակական կազմակերպությունների անունները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու:
Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն` ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:
ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու: ՀՖՖ Գործկոմից կասեցվել է 7 կազմակերպությունների անդամակցությունը:
ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:










