Սլովակիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար

22:30 • 06.12.19

Սլովակիայի նախկին նախագահ Անդրեյ Կիսկին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար: Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մեղադրանքը կապված է 2013 և 2014 թվականներին Kiska Travel Agency (KTAG) ընկերության գործունեության շուրջ հետաքննության հետ, որը պատկանում է նախկին նախագահին։

«Խարդախությունը կապված է նախընտրական քարոզարշավի համար ընկերության հաշիվներում հարկային փաստաթղթերի առկայության հետ, թեև այդ գործունեությունը նրա բիզնեսի առարկան չի եղել»,-հայտարարել են ոստիկանությունում:

2019 թվականի մայիսին Սլովակիայի խորհրդարանի կոմիտեն տուգանել էր նախկին նախագահին՝ նախընտրական արշավի ֆինանսավորմումը KTAG-ի միջոցներով իրականացնելու փաստը թաքցնելու համար: Տուգանքի գումարը կազմել էր 39 հազար եվրո։

Կիսկան մեկնաբանել էր մեղադրանքները՝ դրանք անվանելով «կեղտոտ քաղաքական արշավ»:

«Եվ սա վկայում է Սլովակիան վերահսկող քաղաքական մաֆիայի մասին»,-ասել էր նա: