Չինաստանում 36-ամյա տղամարդը մահացել է աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ
Չինաստանի 36-ամյա բնակիչը մահացել է աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է AsiaOne-ը:
Նշվում է, որ հարցերին պատասխանելու ընթացքում նա կորցրել է գիտակցությունն ու ընկել աթոռից: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը` սրտի կանգ ախտորոշմամբ:
Հարցազրուցավարը շեշտել է, որ թեկնածուն նախորդ աշխատավայրում շատ ժամանակ էր անցկացնում և որոշել էր տեղափոխվել նոր ընկերություն: Նշվում է, որ տղամարդը տառապում էր հիպետոնիայով










