Հարավաֆրիկյան Հանրապետությունում աշակերտներն ուսուցչի նշանակած գնահատականներն անարդար են համարել և այրել դպրոցը
Նոյեմբերի 28-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտներն ուսուցչի նշանակած գնահատականներն անարդար համարելուց հետո այրել են դպրոցի շենքը, հայտնում է աֆրիկյան News24 կայքէջը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը: Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դպրոցի շենքը վերականգնման ենթակա չէ:
Քաղաքի կրթության բաժնի ներկայացուցիչ Քվազի Մթեթվան աշակերտներին կոչ է արել չփորձել բռնության, վանդալիզմի և հանրային սեփականության ավերման միջոցով լուծել խնդիրները:
Ոստիկանությունն այժմ հետաքննություն է իրականացնում: Դեռ ձերբակալվածներ չկան:
Հրդեհի պաշտոնական պատճառը դեռ պարզված չէ:











