ԱՄՆ-ում մայրը 2 հազար դոլարով վաճառել է երեխային

22:12 • 06.12.19

Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակչուհի Մարիա Դոմինգո Պերեսը վաճառել է իր հինգ երեխաներից մեկին։ Գործարքը կայացել է տարրական դպրոցի շենքի մոտ, գրում է The Sun պարբերականը։

31-ամյա կինը երեխայի համար 2 հազար դոլար է ստացել։

Տեղի ոստիկանությունը ձերբակալել է մորը և գնորդներին՝ 37-ամյա Կատարինա Խոսե Ֆելիպեին և 45-ամյա Խոսե Մանուել Պասկալին։

Պարբերականը գրում է, որ հայտնի չէ՝ ինչու էին կինը և տղամարդը ցանկանում գնել երեխային։ Ոստիկանությունը նաև չի հստակեցնում երեխայի սեռը և տարիքը։

Դոմինգո Պերեսի բոլոր հինգ երեխաներն այս պահին գտնվում են դպրոցի աշխատակցի հսկողության ներքո: