Մեծ Բրիտանիայում շունն օգնել է շտապօգնություն կանչել և փրկել տիրուհուն (լուսանկարներ)

13:02 • 07.12.19

Բրիտանական Պրեստոն քաղաքում լաբրադոր տեսակի շունը փրկել է տիրուհուն, որն աստիճաններից ընկնելուց հետո լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է The Sun հրատարակությունը:

36-ամյա կինն ընկել է իր տան աստիճաններից և չի կարողացել ինքնուրույն վեր կենալ կամ շարժվել: Այդ ժամանակ բրիտանուհին Բենթլի անունով շանը հրամայել է կանչել դստերը, որն այդ ժամանակ ականջակալներով ֆիլմ դիտելիս է եղել և չի լսել մոր ձայնը:

Լաբրադորը վազել է աղջկա սենյակ, քաշել-հանել է ականջակալները և բռնելով գիշերազգեստից՝ բերել է տիրուհու մոտ: Հետո գտել է բջջային հեռախոսը, որով վեցամյա դուստրը փրկարար ծառայություն է զանգահարել: Մինչ բժիշկների ժամանելը, շունը տիրոջ մոտից չի հեռացել:

Կնոջը հսպիտալացրել են ողնաշարի և մեջքի վնասվածքով:

Հետագայում կինը խոստովանել է, որ ինքն է շանը սովորեցրել սառնարանից գարեջուր բերել և գտնել հեռախոսը:

 

Картинки по запросу Mum hails her pet Labrador for saving her life after helping daughter, 6, dial 999 then she fell down the stairs

 Doctors found bruising and Mia's back and spine

 Mia said: 'I’m extremely proud of them both.'

Картинки по запросу Mum hails her pet Labrador for saving her life after helping daughter, 6, dial 999 then she fell down the stairs