Forbes-ը հրապարակել է 2019-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա ցանկը

05:25 • 07.12.19

Forbes ամսագիրը կազմել է 2019-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է Газета.ру-ն: 

5 տարվա ընթացքում երկրորդ անգամ ամենամյա վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը, որի եկամուտներն այս տարի կազմել են 185 միլիոն դոլար:

Երկրորդ հորիզոնականում է Քանյե Ուեսթը՝ 150 միլիոն դոլար եկամտով: Երրորդ տեղում է բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը՝ 110 միլիոն դոլարով: Վարկանիշային աղյուսակում են ներառվել նաև The Eagles-ը (100 մլն դոլար), Էլթոն Ջոնը (84 մլն դոլար), ինչպես նաև Ջեյ Զին՝ Բեյոնսեի հետ. նրանցից յուրաքանչյուրն այս տարի աշխատել է 81 միլիոն դոլար:
 
Նշվում է, որ Forbes-ի հաշվարկների համաձայն՝ 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունիսն ընկած ժամանակահատվածում աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող երաժիշտներն աշխատել են ավելի քան 1 միլիարդ դոլար՝ առանց հարկերը հանելու: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 886 միլիոն դոլար: