Վարչապետը Սպիտակ քաղաքում մասնակցել է բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրու բացման արարողությանը (տեսանյութ)

11:16 • 07.12.19

11:50

Վարչապետը Սպիտակ քաղաքում մասնակցում է բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրու բացման արարողությանը։

 11։16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում էհարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։

Վարչապետը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյոք սուբվենցիոն ծրագիր իրականացվել է, թե ոչ, բացասական պատասխան ստանալուց հետո ասաց.

«Պիտի անեք, ներկայացրեք, ասեք՝ ինչ միջոց է, հարկերը հավաքեք, սուբվենցիոն ծրագիր ներկայացրեք: Ամեն կոպեկի ծախսվելու օպտիմալությունը պիտի ներկայացվի»:

Քաղաքացիներից մեկը դժգոհեց, ասելով, որ 31 տարի է անցել, բայց փլված տան գումարները չեն կարողանում ստանալ: Վարչապետը պատասխանեց, որ աղետի գոտուն տրամադրելով ևս 3 մլրդ դրամ, այլևս չի լինի քաղաքացի, որը կարող է արձանագրել, որ պետությունն իրեն պարտք է:

«Այն քաղաքացիները, որոնք կդժգոհեն ու կասեն, թե իրենց հանդեպ անարդար են եղել, իրենց թղթերն էլ կնայենք, որովհետև մարդ կա ստացել է այդ փողը, տուն է առել, հետո վաճառել է ինչ-ինչ պատճառներով ու հիմա տուն չունի: Էդ մարդու հանդեպ պետությունը պարտավորություն չունի, իսկ ով կասի, որ ունի պարտավորություն, իրենց հարցն էլ կպարզենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։