Վիեննայի օպերայում առաջին անգամ բեմադրվել է կնոջ կողմից գրված օպերան

00:01 • 09.12.19

Վիեննայի պետական օպերայում 150-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ բեմադրվել է կնոջ հեղիակած օպերան:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, ավստրիացի կոմպոզիտոր Օլգա Նոյվիրթը նոր օպերա է հեղինակել՝ Վիրջինիա Վուլֆի «Օրլանդո» (1928) վեպի հիման վրա, որը անդրադառնում է գենդերային հեղուկության և երկակիության հարցերին:

Գլխավոր դերը խաղացել է երգչուհի Քեյթ Լինդսին: Օրլանդոն ապրում է դարերով՝ նախ որպես տղամարդ` Էլիզաբեթյան դարաշրջանի Անգլիայում, այնուհետև վերափոխվում է կնոջ:

«Սա ոչ միայն ուղևորություն է դարերի միջով, այլև ուղևորություն այն մշտական հարցերի միջով, որոնք պարտադրվում են հասարկության կողմից»,- ասել է օպերայի հեղինակը:

Վիեննայի օպերայում առաջին անգամ բեմադրվել է կնոջ կողմից գրված օպերան