Կոթիում հարսանիքի պահին կրակոցներ են եղել, բայց չեն ազդել հանդիսության ընթացքի վրա. Կոթիի վարչական ղեկավար

10:55 • 18.12.19

Տավուշի մարզի Կոթի բնակավայրում գիշերը նորմալ է անցել, կրակոցներ չեն եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

«Գյուղում կրակոցների պահին հարսանյաց հանդես էր ընթանում, բայց կրակոցները միջոցառման ընթացքի վրա չեն ազդել»,-նշեց Մելքիքյանը:

Նա ասաց նաև, որ գյուղում բնականոն հունով շարունակվում են մանկապարտեզի, դպրոցի և մյուս հաստատությունների աշխատանքները:

Հիշեցնենք՝ երեկ ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը: