Հրե օղակ. ինչպես է աշխարհի տարբեր անկյուններում երևացել Արևի՝ երեկվա խավարումը (լուսանկարներ)
Երեկ մոլորակի տարբեր անկյուններում՝ Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, միլիոնավոր մարդիկ հետևել են բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկին՝ Արևի խավարմանը:
Այս իրադարձությանն ուշագրավ ֆոտոշարքով է անդրադարձել բրիտանական The Guardian պարբերականը՝ նշելով, որ Լուսնի սկավառակն ամբողջությամբ չի ծածկել Արևը, ինչի արդյունքում ստեղծվել է «հրե օղակի» պատկեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քաթարի, Բահրեյնի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հարավ-արևելյան հատվածի բնակիչները վերջին մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ Արեգակի գրեթե ամբողջական խավարման ականատես են դարձել:
Հատկանշական է, որ տարածաշրջանի բնակիչները հաջորդ այսպիսի խավարումը կկարողանան միայն հարյուր տարի անց տեսնել։






















