ԼՀԿ պատգամավորները հանդիպել են ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հետ

17:19 • 10.01.20

Ազգային ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 10-ին  տեղի է ունեցել  հանդիպում` Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։

Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի  ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանել է ԼՀ  խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։

Կից ուղարկում ենք հանդիպման նկարները։