Վանաձորի ուսանողական հանրակացարանում հրդեհ է բռնկվել, բնակիչները էվակուացվել են, տուժածներ չկան. քաղաքապետ

18:52 • 10.01.20

Վանաձոր քաղաքի ուսանողական հանրակացարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Նախնական տվյալներով՝ հրդեհը չի տարածվել, ավելի շատ ծուխ է: ԱԻՆ-ն ու մեր աշխատակիցներն այնտեղ են: Տուժածներ, վնասվածք ստացողներ էլ չկան նախնական տվյալներով: Բոլոր բնակիչներն էվակուացվել են: Միայն 5-6 ընտանիքի բնակեցնելու խնդիր կա, բոլորին կտեղավորենք մինչև հետևանքները վերացվեն»,-ասաց նա:

Ասլանյանի խոսքով՝ հրդեհի հավանական պատճառը էլեկտրականությունն է. «Ամենայն հավանականությամբ կարճ միացման հետևանք է»,- ասաց նա:





Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի