Մեքսիկայի ամենաբարձր` Պոպոկատեպետլ հրաբխի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկայի ամենաբարձր` Պոպոկատեպետլ հրաբխի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով Տարերային աղետների կանխարգելման ազգային կենտրոնի հայտարարությանը:
Պայթյունը գրանցվել է հունվարի 9-ի առավոտյան: Դրանից առաջ արձանագրվել է ջրային գոլորշու և հրաբխային գազերի 268 «արտազատում», ինչպես նաև մեկուկես ժամ տևողությամբ հրաբխային ցնցումներ: Արդյունքում գրանցվել է 1,4 մագնիտուդ ուժգնությամբ հրաբխային երկրաշարժ:
Մոխրի սյան բարձրությունը 3 կմ է կազմել, իսկ դուրս թափված նյութերը տարածվել են խառնարանի ծայրամասից մեկ կիլոմետր հեռավորությամբ:
Կենտրոնի տվյալների համաձայն` Պոպոկատեպետլ հրաբուխը դեղին մակարդակում է: Տագնապի այս մակարդակը տարհանում կամ աշխատանքի դադարեցում չի ենթադրում:











